Search
Close this search box.

Երևի դժոխքը սա է. հենց հիմա Բերձորի ևԱղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
Երեւի դժոխքը սա է․․․ Հենց հիմա Բերձորի եւ Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում։ Մարդիկ փորում են իրենց հսրազատների գերեզմանները, հանում աճյուններն ու Կարմիր Խաչի եւ Արցախի իշխանության մասնակի ֆինանսական աջակցությամբ տեղափոխում այլ բնակավայրեր։

Պարզվեց, էստեղ էլ անլուծելի խնդիրներ կան. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող բերձորցիները եւս փորձում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան, սակայն գերեզմանների համար հատկացվող տարածքներ գրեթե չկան։
Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չքանդի որդուդ գերեզմանն ու վրան չմիզի։

Իսկ օգոստոսի 22-ից Բերձորն ու Աղավնոն հոսանքազրկվելու են՝ օգոստոսի 25-ին թուրքին պաշտոնապես հանձնվելու համար։
Օգոստոսի 26-ին Ալիեւը Մեհրիբանի ծննդյան նվերն արդեն պատրաստել է։