Search
Close this search box.

Երբ և որտեղ կհուղարկավորեն Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման համար մարտնչած գեներալ Սեյրան Սարոյանին

Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնում մահացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, գեներալ–մայոր Սեյրան Սարոյանը: Սեպտեմբերի 3-ին նա կդառնար 55 տարեկան։

Վերջինիս հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 14-ին Էջմիածին քաղաքում, Մաշտոցի 83 հասցեյում, հուղարկավորությունը հաջորդ օրը, ժամը 13:00։

Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն հայրենի Հայկաշեն գյուղում։ Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ․ սեպտեմբերի 3-ին՝ Էջմիածնում։

Սեյրան Սարոյանը 1993 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թվականին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։ Ծառայություն Կարդացեք նաև Սեյրան Սարոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է զինակիցների համար.

Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

Կոչումներ և պարգևներ

2000 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

Քաղաքական գործունեություն

2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։ Ընտանիք Ամուսնացած էր, ունի չորս երեխա։