Search
Close this search box.

Փոխհրաձգություն՝ իրանաադրբեջանական սահմանին

Իրանաադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է АПА-ն. «Սահմանային ծառայության աշխատակիցները կանխել են Իրանից Ադրբեջան թմրանյութերի տեղափոխումը։ Նախազգուշական կրակ է արձակվել օդ, սակայն սահմանախախտը կրակ է բացել հրազենից՝ կա վիրավոր։ Տարածքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 7 կգ 935 գրամ թմրամիջոց, մեկ ատրճանակ և պարկուճ։ ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է»: