Search
Close this search box.

Կառավարության տված պարգևավճարով ինչքան զենք կարելի էր գնել ու պայքարել բայրաքթարի դեմ

Վերջին 4 տարում կառավարությունը բաժանել է ավելի քան 330 միլիոն դոլլար պարգևավճար։ Հիմա այս թիվն ավելի պատկերավոր դարձնելու համար նշեմ, որ այդ գումարով կարելի էր գնել օրինակ 22 հատ панцир с2 հակաօդային պաշտպանական համակարգ, որի գինը 1 ամբողջական լրակազմով գնահատվում է 15 միլիոն դոլլար։ Իսկ թե այս հակաօդային համակարգն ինչքան արդյունավետ է բայրաքթար տեսակի անօդաչուների դեմ պայքարում ավելորդ է ասել։

22 հատ պանցիր տեսակի այս հօպ-ը կփակեր Արցախի ու անգամ ՀՀ-ի գրեթե ողջ տարածքի երկինքը։ Փաստացի այսօր ՀՀ զինված ուժերը չունի նման մակարդակի հօպ համակարգ՝ անգամ 1 հատ։

Համահայկական հիմնադրամի 160 միլիոն դոլլարի հետքն անգամ չկա, իսկ այդ գումարով կարելի է ձեռք բերել 32 հատ ամենաժամանակակից Heron TP տեսակի անօդաչու՝ իսրայելական արտադրության։ Այս անօդաչուները համարվում են ժամանակակից սպառազինության 5-րդ սերնդի լավագույն 10 անօդաչուներից մեկը, որի արժեքը 4,8 միլիոն դոլլար է։ Ունի և ինքնաոչնչացող և հարվածային տեսակ։
Հակոբ Թյուրիկյանի ֆեյսբուքյան էջից