Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մայրը 300 000 ռուբլով վաճառել է 7-ամյա որդուն

Եկատերինբուրգի բնակչուհին որդուն վաճառել է 300 000 ռուբլով, այժմ նրան մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ըստ քննիչների՝ 2022 թվականի հուլիսի վերջին ժամանակավորապես գործազուրկ 36-ամյա մի կին սոցիալական ցանցերից մեկում յոթամյա որդու վաճառքի հայտարարություն է տարածել։

«Պոտենցիալ գնորդներից» մեկի հետ նամակագրության մեջ նա նշել է, որ երեխային կվաճառի 300 000 ռուբլով։

Մեղադրյալի հետ վրա դուրս են եկել ոստիկանները և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարող «Այլընտրանք» կազմակերպության կամավորները։ Նրանցից մեկը կապվել է կնոջ հետ, նրանք պայմանավորվել են հանդիպել առևտրի կենտրոնում և քննարկել «գործարքի» մանրամասները։

«Մենք մինչև վերջ հույս ունեինք, որ այս պատմությունը ինչ-որ մեկի հիմար կատակն է կամ խաբեբաների կողմից փող շորթելու փորձ: Այնուամենայնիվ, երբ մեր խումբը, արդեն Եկատերինբուրգում, կազմակերպված հանցավորության բաժնի աշխատակիցների հետ, մեկնել է գործարքի, ականատես է եղել տղայի վաճառքին։ Նարգիզան ստացել է գումարը և երեխային տվել իրեն անծանոթ անձի»,- հայտնել են «Այլընտրանք» կազմակերպությունից:

Ձերբակալվածի խոսքով՝ ինքը հանցագործությունը կատարել է ֆինանսական ծանր վիճակի պատճառով, թեև ամուսինը հետախույզներին պատմել է միջին ամսական 120 հազար ռուբլի եկամուտի մասին, ընտանիքն ապրել է երկու սենյականոց բնակարանում և կառուցել սեփական տունը։ Հետևաբար, հնարավոր են նաև կատարվածի այլ դրդապատճառներ:

Բացի տղայից, ընտանիքն ունի ևս երկու երեխա՝ կրտսեր դուստրը և ավագ որդին, հավելել են ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։Տղան բուժօգնության համար տեղափոխվել է հիվանդանոց, որից հետո կորոշվի նրա հետագա բնակության վայրի հարցը, հավելել են վարչությունից։