Search
Close this search box.

Ուղիղ միացում. Զոհվածների ծնողների բողոքի ակցիան ՊՆ-ի դիմաց

Պաշտպանության նախարարության շենքի առջև այսօր՝ օգոստոսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են հանդիպել Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գնդի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։

Ծնողներին վրդովվեցրել է այն փաստը, որ Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:

Հիշեցնենք, որ նույն պահանջով զոհված զինծառայողների ծնողները նույնպես հուլիսի 29-ին բողոքի ակցիա էին իրականացրել ՊՆ-ի դիմաց: Այդ ժամանակ ՊՆ-ից վստահեցրել էին, որ եռօրյա ժամկետում իրենց պատասխան կտրվի ՝ Պավլիկ Քյարամյանի առերեսման հարցով: Սակայն եռօրյա ժամկետը լրացել է, բայց այդպես էլ ՊՆ-ից որևէ պատասխան չեն տվել: Նշենք, որ Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից զոհվել է 37 զինծառայողներ, նրանցից կեսից ավելին հուղարկավորել են պատերազմից մեկ տարի անց: