Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Օգոստոսի 9-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Նովոֆեդորովկա բնակավայրի մերձակայքում գտնվող Սակիի օդանավակայանի տարածքում մի քանի ավիացիոն զինամթերք է պայթեցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Օդանավակայանի ավիացիոն տեխնիկան չի վնասվել։ Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։

Կայքից ստացված հաղորդագրության համաձայն՝ օդանավակայանի զինամթերքի պահեստային տարածքի վրա կրակի ազդեցություն չի եղել։