Search
Close this search box.

Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության առջև

Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության առջև` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ նրանք դեռ երեկվանից կառավարության առջև են։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի քայլեր իրականացվեն և հայրենիք վերադառնան Ադրբեջանում պահվող գերիները։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց` երեկ իրենց պահանջը լսել է կառավարության ներկայացուցիչը, սակայն մինչ այս պահը նրանց որևէ մեկը չի ընդունել։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, տղամարդը մանրամասներ չնշեց. դեռ կազմակերպչական հարցեր կան քննարկելու, որից հետո կորոշեն իրենց անելիքը։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են 2020-ի դեկտեմբերի 16-ին` Խծաբերդում, եռակողմ հայտարարությունից հետո։ Նրանց մի մասն արդեն հայրենիք է վերադարձել։
Գերիների ծնողները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ` պահանջելով, որպեսզի իրենց երեխաները վերադառնան հայրենիք։ Պաշտոնական տվյալներով` առնվազն 40 անձ դեռևս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով գերիների թիվը շատ ավելի է։