Search
Close this search box.

Ուղիղ միացում. Աղավնոյի բնակիչները դիմում են նախագահներ Ջո Բայդենին և Էմանուել Մակրոնին. Բևեռը հանձնում է այն

Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 73 բնակիչների ստորագրությամբ ստացել է նամակ-դիմում հասցեագրված ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որով Աղավնոյի բնակիչներն ակնկալում են այդ երկրների միջամտությունն ու միջնորդությունը՝ առաջիկա վերահաս և անխուսափելի թվացող աղետը կանխելու նպատակով: