Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Թբիլիսյան 19 հասցեում գործող «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի դիմաց բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes, 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ հղի կին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիերը, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապհ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։