Search
Close this search box.

Բերձորի բնակիչներին վախեցրել են թուրքական հատուկ ջոկատայիններով` ասել են՝ դուրս չգաք, թուրքական սպեցնազը ստեղ ա, կմտնի, կփռթի

Դիմադրության շարժումը պիտի կայծ տա հայերի դիմադրությանը. հայրենիքի հանձնումը իրատեսական չի
Անդրանիկ Չավուշյանը 2 տարի պահել է Աղավնո գյուղը գյուղացիների հետ՝ չենթարկվելով դավաճաններին, ադրբեջանցիներին ու ռուս խաղաղապահներին։

Գյուղից նրանց դուրս հանելու համար սպառնացել են, ենթարկել հոգեբանական ճնշումների, կենցաղային անհարմարությունների։
Նոյեմբերի 9-ից հետո Աղավնոն դիմադրության օջախն է հայ ժողովրդի համար։ Օրինակն է, որ եթե կամք ունես, հողը կպահես, որ անիրատեսականը հնարավոր է շրջել իրականի։

Այս օրինակից պիտի նոր օրինակներ ճյուղավորվեին, սակայն ցավոք սրտի այն քաղաքական կազմակերպված աջակցությունը, որ պիտի լիներ այդ օրինակների ճյուղավորման, զարգացման համար, չի լինում, այլ մնում են օրինակի ստվերում։
Իսկ տևական ճնշումներից հետո կամքը հնարավոր է կոտրել ու վերացնել այդ օրինակը։
Հայաստանը խորհրդարանական երկիր ա, և պատգամավորի մանդատը ավելի բարձր կարգ ունի, քան գյուղապետի։
Հայաստանի խորհրդարանում 36 պատգամավոր կա, որոնք ընտրվել են Արցախի պաշտպանության համար։

36 պատգամավորները կարող են գալ Բերձոր, 1-2 օր անցնել տնե տուն, ստուգել բնակիչների տրամադրությունները, հոգեբանական վիճակը, ցանկությունները։ Ապա, դրանց հիման վրա մի ժողով անել, փորձել գտնել հնարավորություններ տարածքը չհանձնելու, նրանց չաքսորելու, նրանց հոգեբանական վիճակը փոխելու։
Բերձորի բնակիչներին վախեցրել են թուրքական հատուկ ջոկատայիններով։ Ասել են՝ դուրս չգաք, թուրքական սպեցնազը ստեղ ա, կմտնի, կփռթի սաղին։

Ի՞նչ գործ ունի Թուրքիան։ Կարո՞ղ են հանդիպել ռուս խաղաղապահների, պատկան դեմքերին բացատրություն ստանալու, թե ինչպես է եռակողմ հարաբերությունների մեջ խառնվել Թուրքիան ու պահանջել, որ ռադը քաշի:
Կարո՞ղ են ցույց տալ, որ նոյեմբերի 9-ի ստորագրությամբ պայմանագրով բնակավայրեր հանձնելու, մարդկանց աքսորելու թեմա չկա։

Կարո՞ղ են ցույց տալ, որ ռուսներին, Արցախի իշխանությանը, ողջ աշխարհին, որ Ադրբեջանը չի կատարում պարտավորությունները նոյեմբերի 9-ի դրույթների։

Կարո՞ղ են գտնել մեզ՝ քաղաքացիներին, որոնք ևս պատրաստ են դիմադրել գյուղի համար ու միասին լուծումներ գտնել։ Երեկվանից նամակներ են գրում մարդիկ, որ պատրաստ են կանգնել գյուղի կողքին։
Քաղաքական աջակցությունն ու մատի մատին խփելը էական ա, որովհետև եթե թուրքերը փռթեն խաղաղ բնակչությանն ու ասեն՝ ահաբեկիչներ ենք վերացրել, ճանաչված երկրի, ճանաչված պատգմավորներին մասին չեն կարող դա ասել, նրանց ներկայությունը կարող է զսպել հերթական ցեղասպանությունը:

Եվ որևէ խոսք ընդունելի չի այն մասին, թե իրատեսական չի, հնարավոր չի պահել Բերձորը։ Որևէ բան չարած, միայն գյուղապետի հետ խոսացած ասե՞լ իրատեսական չի՞: Որոշակի ռեսուրս կա, որոշակիկամք կա,օգտագործեք ու իրատեսականը շրջեք իրականի: Տիեզերք թռնելն էլ, Արցախը ազատագրելն էլ իրատեսական չէին։