Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են

Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը և կատակերգու Փիթ Դևիդսոնը բաժանվել են։ Այս մասին հայտնում է Eonline հրատարակությունը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։

Նշվում է, որ հայտնիները որոշել են հանգիստ բաժանվել ու ընկերներ մնալ։ Զույգը դեռևս «մեծ սեր և հարգանք է տաժում միմյանց հանդեպ», — ասել են աղբյուրները, բայց հեռավորությունն և զբաղվածությունը «դժվարացնում են հարաբերություններ պահպանելը»: Ըստ հրապարակման՝ Քարդաշյանն ու Դևիդսոնը բաժանվել են այս շաբաթ։

2021 թվականի փետրվարին Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել Քանյե Ուեսթից։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ ռեփերը դավաճանում է կնոջը սիրված երգչուհու հետ, որի անունը չի նշվում։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Քարդաշյանը սկսել է հանդիպել Saturday Night Live-ի աստղ Փիթ Դևիդսոնի հետ։