Search
Close this search box.

Պետդեպարտամենտը Փաշինյանի եւ Ալիեւի հետ զրույցների մանրամասներն է ներկայացրել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առանձին զրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ երկու կողմերին, Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու նպատակով, ուղիղ երկխոսության կոչ անելով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ընդգծված է, որ Բլինքենը վստահեցրել է Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ առկա իրավիճակին:

Ինչ վերաբերում է Ալիեւի հետ զրույցին, ապա Բլինքենը կոչ է արել դեէսկալացիա եւ ուղղակի երկխոսություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։