Search
Close this search box.

Աղավնոյի թալանը սկսված է

Շտապեք, անհայրենիքներ, քանի դեռ հնարավորություն կա, գնացեք, քանդեք մեր հայրենակիցների քրտինքով սարքած տները, գողացեք ինչ կարող եք, կտրեք Աղավնո գետի ափի ծառերը։

Արդեն մի խումբ իշխանական չինովնիկներ ՀՀ-ից մտել են Աղավնոյի տարածք ու գործի անցել։ Ծառեր են կտրում, բորենու նման լափում մարդկանց ունեցվածքը։

Նիկոլ Փաշինյանի մյուս մանկլավիկներին էլ շտապեցնեմ, արագացրեք, հայրենիքը թալանելու ժամանակ քիչ ունեք, մտեք, գողացեք, տարեք, կերեք, գուցե կշտանաք երկիրը գռփելուց։
Վայելեք, սիրելի ժողովուրդ։ Դուխով։

Նաիրի Հոխիկյան