Search
Close this search box.

Ադրբեջանում զինվորը գնդակահարել է իր ծառայակցին

Ադրբեջանում զինվորը գնդակահարել է իր ծառայակցին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ժամկետային զինծառայող Աղամիրով Պյունխանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել դիտավորյալ սպանության հոդվածով։

Հանցանքը կատարելու մեջ կասկածվում է զինվոր Քյազիմով Ամիլը, որը ձերբակալվել է։