Search
Close this search box.

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով՝ Ժամը 19․00-ի դրությամբ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Արցախում իրավիճակը լարված է եղել։ Երեկ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ–ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 14 վիրավոր։