Search
Close this search box.

Բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել. ի՞նչ է հայտնի դարձել Բաղդասարյանին

Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. բանակցություններում, կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Եթե, իհարկե, ադրբեջանցիները չխախտեն պայմանավորվածությունները, մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչև ամսվա վերջ և հանձնեն Բերձորը: Երեք կմ-անոց ճանապարհահատված է, և մինչև Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ», — գրել է Բաղդասարյանը։