Search
Close this search box.

Արցախի վրա Ադրբեջանի հարձակումների նպատակը Լաչինի միջանցքը ստանալն է. սխալ որոշումները միշտ բերում են ողբերգության․ ԱԳՈ

Արցախի վրա Ադրբեջանի հարձակումների նպատակը Լաչինի միջանցքը ստանալն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանը (Ագո):

«Իրենք նպատակ ունեն արցախցիներին հանելուն, բայց մեր իշխանությունն էլ դեռեւս չի կառուցել նոր ճանապարհը։ Եթե իրենք հարձակվեն, ժողովրդին կոտորեն, փախչելը դժվար է լինելու, որովհետեւ ճանապարհ չկա։ Զուգադիպությունները կասկածի առիթ են տալիս։ Սխալ որոշումները միշտ բերում են ողբերգության։ Սխալ հաշվարկի՞, թե՞ դիտավորության հետեւանքով իշխանությունը չի կառուցել այլընտրանքային ճանապարհը ՝ ով ինչպես կուզի՝ կարող է մեկնաբանել։

Պետք չէ մեծ-մեծ հայրենասիրական բաներ խոսել, պետք է հասկանալ, թե ինչ ես կարողանում անել։ Եթե մենք կարող էինք ճանապարհը չսարքել ու մեր դիրքերը պահել, ճանապարհը պետք չէր լինի կառուցել։ Սակայն ես վստահ չեմ ի վիճակի ենք դրան թե՝ ոչ, հատկապես, երբ մեր դաշնակիցն իր գործառույթը չի կատարում»,- նշեց Կարապետյանը։