Search
Close this search box.

Մասնագիտություն, որով կարելի է բարի և օգտակար գործեր կատարել

Hakobyan LAW փաստաբանական գրասենյակի հիմնադիր Արմինե Հակոբյանը միշտ սիրել է և հետաքրքրված է եղել իրավաբանությամբ և մասնագիտության ընտրության հարցում համոզված է եղել, որ ընտրելու է այնպիսի մասնագիտություն, որով կկարողանա բարի և օգտակար գործեր կատարել։ Ի վերջո, ընտրությունը կանգ առավ իրավապաշտպանի պատասխանատու մասնագիտության վրա։ Ընդհանրապես, դեպի փաստաբանություն մասնագետները գնում են տարբեր ոլորտներում աշխատելուց հետո, բայց Արմինե Հակոբյանի կարիերայի սկիզբը հենց փաստաբանությունը դարձավ։
2002 թվականից Արմինե Հակոբյանը որպես ներկայացուցիչ-իրավախորհրդատու հանդես է եկել քաղաքացիական գործերով, իսկ 2005 թվականից արդեն արտոնագրված փաստաբան է, զբաղվում է իրավական ոլորտի բոլոր գործերով։
Փաստաբանի մասնագիտությունը հեշտ չէ, ունի շատ պատասխանատու և դժվար կողմեր, բայց Արմինե Հակոբյանը նշում է, միշտ հաճելի է, երբ անգամ բարդագույն գործից հետո տեսնում ես կատարածդ աշխատանքի դրական արդյունքները, և գնահատվում ես աշխատանքիդ համար։ Հենց սրա միջոցով են հաղթահարվում խոչընդոտներն ու դժվարությունները։
Մասնագիտական արգելքները հաղթահարելու համար կարևոր նշանակություն ունի նաև փաստաբանի մոտեցումը իր վստահորդին։ Փաստաբանը առաջին հերթին պետք է հոգեբան լինի և լավ հասկանա իր վստահորդին։
Տարիներ շարունակ գործունեություն ծավալելով, այնուհետև հանդիսանալով որպես համահիմնադիր փաստաբանական գրասենյակներից մեկում, Արմինե Հակոբյանը հասկացավ, որ եկել է սեփական փաստաբանական գրասենյակ հիմնելու ժամանակը։ Այդպես 2017 թվականից գործում է Hakobyan LAW փաստաբանական գրասենյակը, որի աշխատանքի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝
Մասնագիտացված աշխատակազմ։ Թիմային աշխատանք։ Արագություն։ Հասանելի գնային քաղաքականություն։

Գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Թումանյան 1 հասցեում։Hakobyan LAW փաստաբանական գրասենյակը առաջարկում է ծառայությունների մատուցում՝ հետևյալ ոլորտներում՝
Քաղաքացիական։
Քրեական։
Վարչական։
Կորպորատիվ սպասարկում։
Սնանկության գործեր։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների կազմում։

Փաստաբանական գրասենյակ մարդիկ դիմում են ամենատարբեր հարցերով։
Քովիդի և հետպատերազմական դրության արդյունքում մարդկանց ֆինանսական վիճակը վատթարացել է, ուստի վերջին շրջանում ամենաշատ հարցերը կապված են սնանկության գործընթացի և ֆինանսաբանկային խնդիրների հետ։

Ըստ օրենքի՝ ֆիզիկական անձը կարող է սնանկ ճանաչվել, եթե 2.000.000 դրամը գերազանցող 90-օրյա անվիճելի պարտավորություններ ունի։ Ֆիզիկական անձի դեպքում դատարան դիմելու տուրքը կազմում է 200.000 դրամ։

Եթե անձը ունի ֆինանսական պարտավորությունների հետ կապված խնդիրներ, և փորձում է հարցը լուծել սնանկության միջոցով, կարևոր է նրան ճիշտ ուղղորդել և տեղեկացնել, որ իր անունով գույք կամ գրավ ունի, երաշխավոր է հանդիսանում, ապա սնանկ ճանաչվելու դեպքում բախվելու է մի շարք խնդիրների հետ։ Հենց այս պատճառով է, որ փաստաբանը մինչ գործընթացը սկսելը որոշ հարցեր պետք է պարզաբանի։

Hakobyan LAW փաստաբանական գրասենյակն իրականացնում է նաև կորպորատիվ սպասարկում, որը լինում է նախնական, երբ տվյալ կազմակերպությունը պատվիրում է իր բոլոր ներքին իրավական ակտերի, պայմանագրերի իրավաբանական աուդիտ, համապատասխանեցում գործող օրենսդրությանը։

Գործում է նաև ամսական կորպորատիվ սպասարկում, որի դեպքում կնքվում է պայմանագիր և բացի դատական գործընթացներից ցանկացած գործընթաց կատարվում է համատեղ։
Գրասենյակ կարող եք դիմել նաև HR-ի աուդիտի հետ կապված հարցերով։

Իրավաբանական անձանց հետ կապված կազմակերպությունում գործում է առանձին և ընդլայնված ծառայությունների բլոկ՝ Պարտքերի հավաքագրում և գումարի բռնագանձում։
Մեծ քանակությամբ բողոքարկվում են նաև վարչական մարմնի կողմից վարույթ իրականացրած ակտեր։ Բողոքարկումն իրականացվում է վերադաս կարգով, իսկ չբեկանվելու դեպքում՝ դատական կարգով։Իրականացվում է ցանկացած ոլորտի՝ մաքսային, հարկային, պարեկային ծառայության ակտերի բողոքարկում։
Հետագայում բարդություններից խուսափելու համար Արմինե Հակոբյանը հորդորում է որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ անպայման ընթերցել բովանդակությունը։ Մանավանդ 21-րդ դարում, երբ գրեթե ամեն ինչ կատարվում է էլեկտրոնային եղանակով, ավելի մեծ է ռիսկը՝ կապված անձնական տվյալների անվտանգության հետ։ Փաստաբանական պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ ստիպված են եղել առնչվել դատական գործընթացների հետ հենց նշված պատճառներով։
Արմինե Հակոբյանը նշում է, ուրախալի է, որ Հայաստանում փաստաբանին դիմելու մշակույթը սկսել է զարգացում ապրել։ Կան դեպքեր, երբ անգամ վկայի կարգավիճակ ունենալու դեպքում, անձը ներկայանում է փաստաբանի հետ, ինչը շատ ողջունելի է։

Փաստաբանը կարող է մասնագիտական կարծիք հայտնել, գնահատել ռիսկերը, բայց գործի արդյունքի հետ կապված երաշխիքներ չի կարող տալ, որովհետև, ի վերջո, վճիռը կայացնում են դատական մարմինները։ Կարևոր է փաստաբանի դիմել հնարավորինս շուտ, որպեսզի կատարված աշխատանքը առավել արդյունավետ լինի։ Սակայն քրեական գործի ցանկացած փուլում փաստաբանը ընդգրկվելու հնարավորություն ունի։
Արմինե Հակոբյանի համար կարևոր շեշտադրում է, որ իրեն և Hakobyan LAW-ին դիմած յուրաքանչյուր անձի հետ կատարվի հնարավորինս թափանցիկ խորհրդատվություն և իրավիճակի ներկայացում։

Hakobyan LAW փաստաբանական գրասենյակում մեծ ուշադրություն են հատկացնում նաև էթիկայի կանոնների պահպանմանը։ Փաստաբանական կայքում կամ էջում չեն հրապարակվում դատական գործին վերաբերող փաստաթղթեր, իսկ հազվադեպ դեպքերում հրապարակվում են դատական ակտի վճռի հատվածները՝ անձնական տվյալները փակված վիճակում։ Ցանկության դեպքում DataLex կայքի միջոցով հնարավոր է ծանոթանալ դռնբաց քննության ենթակա գործերին առնչվող տեղեկություններին։ Hakobyan LAW փաստաբանական գրասենյակում երաշխավորում են անձնական տվյալների գաղտնիությունը։

Գաղտնիք չէ, որ փաստաբանի մասնագիտությունը ինչ-որ չափով խոցելի է։ Հաճախ պաշտպանին և վստահորդին նույնացնում են, ինչը որոշակի բարդություններ է առաջացնում։Սակայն փորձառությունը և գրանցած հաջողությունները օգնում են հաղթահարել նաև այսպիսի խոչընդոտները։
Քանի որ Hakobyan LAW փաստաբանական գրասենյակի գլխավոր սկզբունքը մարդկանց հնարավորինս շատ օգնելն է, այդ նպատակով էլ ստեղծվել են որոշ ավանդույթներ, որոնք նպաստում են, որ բոլոր գրասենյակ դիմողների համար գործեն հասանելի պայմաններ։ Այստեղ թե՛ գրավոր, և թե՛ բանավոր խորհրդատվությունն իրականացվում է անվճար։ Եթե անձը ցանկանում է շարունակել համագործակցությունը, կազմվում է լիազորագիր, կնքվում է պայմանագիր և սկսում է գործընթացը։
Փաստաբանին դիմելուց առաջ, պետք է իմանալ, որ այս մասնագիտության մեջ ժամանակի զգացողություն ունենալը շատ կարևոր է։ Պետք է թե՛ վստահորդը, թե՛ պաշտպանը հնարավորինս պունկտուալ լինեն, եթե չկան ֆորսմաժորային իրավիճակներ, ապա չուշանալ նշանակված հանդիպումներից կամ դատական նիստերից, գործի համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ժամանակին։ Միայն երկկողմանի պատասխանատվության և շահագրգռվածության արդյունքում հնարավոր կլինի գրանցել դրական արդյունքներ։
Լինելով Hakobyan LAW փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենը՝ Արմինե Հակոբյանը հաճախ է առնչվում նաև կադրային աշխատանքի հետ։ Թիմում նոր կադրեր ներգրավելիս առաջնային հաշվի է առնվում թիմային և դրական մտածելակերպը, համբերատարությունը, անձին հոգեբանորեն հասկանալու կարողությունը։
Hakobyan LAW փաստաբանական գրասենյակը շնորհիվ թափանցիկ աշխատելաոճի, սրտացավ, բարեխիղճ և պրոֆեսիոնալ մասնագետների այս տարիների ընթացքում գրանցել է և շարունակում է գրանցել մի շարք հաջողություններ և հայաստանյան փաստաբանական ու իրավաբանական ոլորտում դարձել է հաստատուն և վստահելի կազմակերպություն։
Դատական և արտադատական վեճերով ավելի քան 95% դրական ելքը արդեն խոսում է վստահորդներին մատուցվող ծառայության որակի մասին։

https://www.facebook.com/HakobyanLawGroup