Search
Close this search box.

Արցախում լարվածության աճը մտահոգել է ԵՄ-ին

Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Արցախում լարվածության աճի կապակցությամբ։

«Մտահոգված եմ Հայաստանում և Ադրբեջանում վերջին օրերին լարվածության աճի կապակցությամբ։ Եվրամիությունը հանձնառու է խորացնելու իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան, մեկ զինծառայող վիրավորում է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում:

Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ է գումարել, որի ժամանակ ասվել է, որ Ադրբեջանը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում Արցախը Հայաստանի կապող միջանցքով երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: