Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման առանձին գործնական ասպեկտները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում: