Search
Close this search box.

Ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի․ ՊԲ-ն նոր հաղորդագրություն տարածեց

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս մասին քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի պաշտպանության բանակը։

Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված: