Search
Close this search box.

ՖՈՏՈ. 100 բժիշկ վիրահատել և հաջողությամբ բաժանել են միաձուլված գլուխներով երկվորյակներին

Բրազիլիայից երեք տարեկան տղաներ Բերնարդո և Արթուր Լիմաները, որոնք ծնվել էին միաձուլված գլուխներով, ներառյալ ուղեղի մասերը, յոթ վիրահատության են ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյում՝ Լոնդոնի հիվանդանոցի վիրաբույժ դոկտոր Նուր ուլ Օվասե Ջելանիի ղեկավարությամբ։

Արդյունքում եղբայրներին հաջողությամբ բաժանել են, վերջին վիրահատությունը տևել է ավելի քան 20 ժամ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, գրեթե 100 բժիշկներ վիրահատել են երեք տարեկան երեխաներին, որոնք վերջին վիրահատության ժամանակ վիրահատական սեղանին են անցկացրել 27 ժամ։

Մասնագետներն ընդգծել են, որ սա երբևէ սիամական երկվորյակների տարանջատման ամենաբարդ վիրահատություններից մեկն էր:

Տղաներն այժմ վերականգնվում են: