Search
Close this search box.

Կոսովոյում այս պահին ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ կան. Ղազինյան

ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Նրանք, ՄԱԿ-ի երկու բանաձևերի ուժով, ի թիվս այլ գործառույթների, պետք է երաշխավորեն Կոսովոյի բոլոր համայնքների ազատ տեղաշարժը»,- նշել է նա։

Ինչպես հայտնել էինք՝ Կոսովոյի ոստիկանությունն արգելել է Կոսովոյի տարածքում Սերբիայի անձնագրերով անձանց և սերբական պետհամարանիշներով մեքենաների շարժն ամբողջ Կոսովոյի տարածքում: Կոսովոյի հյուսիսում ապրում են հազարավոր սերբեր, որոնք ունեն Սերբիայի քաղաքացիություն և վարում են սերբական պետհամարանիշներով մեքենաներ: Այս որոշումն առաջացրել էր դժգոհություն, ինչից հետո Սերբիայի հետ սահմանին իրադրությունը սրվել էր:

Գիշերը Կոսովոյի իշխանությունները 1 ամսով հետաձգել են սերբական փաստաթղթերի արգելքը: