Search
Close this search box.

Քիչ առաջ Երևանում կրակոցներ են հնչել

Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։

Տեղում Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել։