Search
Close this search box.

Որոնում է ավազակախումբ, որը 32 մարդու է ողջ-ողջ այրել

Մադագասկարում ուժային կառույցները որոնում են անասուններ առևանգող ավազակախմբի, որը 32 մարդու է ողջ-ողջ այրել մայրաքաղաքից հյուսիս գտնվող մի գյուղում։ Տեղեկությունը հայտնում է France Press-ը։

«Ոստիկանությունը հայտարարել է, որ 32 մարդ սպանվել է, երեքը՝ վիրավորվել մոտ 12 մարդուց բաղկացած խմբավորման հարձակման հետևանքով»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ ավազակախումբը անասուններ է առևանգել, մարդկանց հավաքել երեք տներում և այրել։
Մադագասկարի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ հանցագործների որոնման աշխատանքներին ներգրավվել են զինվորականներ, նաև օդ են բարձրացվել ռազմական ուղղաթիռներ։