Search
Close this search box.

Կրասնոդարում Երևանից ժամանած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. տուժածների թվում 5 ամսական երեխա կա

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հուլիսի 29-ին վաղ առավոտյան վթար է տեղի ունեցել միկրոավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ։

Առավոտյան ժամը 4-ին Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին Երեւանից Սեւծովյան ափին գտնվող Անապա ուղեւորվող միկրոավտոբուսը բախվել է MAN մակնիշի բեռնատարին։

«1980 թվականին ծնված վարորդը Mercedes մակնիշի միկրոավտոբուս վարելիս բախվել է դիմացից ընթացող MAN բեռնատարին։ Վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը տուժել է, երկու ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան» հղում անելով՝ մարզային ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին։

Վթարի հետևանքով տուժել են վարորդը և երկու ուղևորները՝ 58-ամյա կինն ու 5 ամսական աղջիկը։ Նրանք հիվանդանոցում են։

Նշվում է, որ փաստաթղթերը ստուգվում են, պարզվում է նաև, թե արդյոք վարորդը զբոսաշրջիկներ տեղափոխելու լիցենզիա է ունեցել։