Search
Close this search box.

Հայաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում

Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) որոշակի կոնսենսուս է ձեւավորվել Բելառուսի` որպես լիիրավ անդամ անդամակցելու վերաբերյալ: Այս մասին ՇՀԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա ՇՀԿ-ում որոշակի կոնսենսուս է ձեւավորվել նրա՝ որպես լիիրավ անդամ անդամակցելու վերաբերյալ»,-ասել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարի Իրանը ստացել է «պաշտոնական թեկնածուի կարգավիճակ» ՇՀԿ-ում, եւ նրա ամբողջական անդամակցության գործընթացն արդեն սկսվել է։ Նա նշել է, որ մի շարք արաբական երկրներ հետաքրքրություն են դրսեւորում, հետաքրքրված են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։

ՇՀԿ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։