Search
Close this search box.

Հայազգի երիտասարդի վրա են հարձակվել

Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի Ազգային ժողովի (Միլլի Մեջլիս) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ հարձակման պատճառը որակելով «ռասիստական»։

«Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենինч սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։ Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլանը։