Search
Close this search box.

Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել ևս մեկ հայկական գերեզմանոց

Արցախի օկուպացված հատվածում ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են ևս մեկ գերեզմանոց, ջարդել ու պղծել գերեզմանաքարերը։

Տեսանյութը, որը հայտնվել է տելեգրամյան ալիքներում, ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է ի ցույց դնում։ Ակնհայտ է, որ օկուպանտ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ՅՈԻՆԵՍԿՕ-ի հանձնախումբը որևէ պարագայում Արցախ չհասնի, կամ եթե հասնի էլ, ապա արդեն վերացրած լինի հայկական պատմամշակութային կոթողները։