Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Սևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Սևանի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը, ժամը 03։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մ-ն իր վարած Ople Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 72-ամյա Մնացական Մ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է «Սևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Սևան» ԲԿ, որից հետո վարորդը զանգահարել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել կատարվածի մասին։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նույն օրը, ժամը 11։30-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։