Search
Close this search box.

Ամեն շաբաթ գրանցում ենք քովիդի աճ. Անահիտ Ավանեսյան

Վերջին շաբաթներին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք մեր ծավալման պլանը հստակ ունենք, պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի, մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է», — ասաց նախարարը:

Նա ասաց, թե ճամփորդությունների սահմանափակումների հարց այս պահին չկա:

«Չեմ ուզում կանխատեսումներ անել, բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից, եթե համաճարակային իրավիճակը սրվի, իհարկե, մենք բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ», — հայտարարեց Անահիտ Ավանեսյանը: