Search
Close this search box.

Չորս զինվոր է այրվածք ստացել, սակայն ամենածանրը Պալյանի վիճակն է եղել․ինչ են ասում ազատանցիները

Երկու օր առաջ ՊՆհաղորդեց որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Երեկ արդեն ցավալի լուրը տեղ հասավ՝ այրվածներ ստացած ազատանցի ժամկետային զինծառայողը մահացավ․
Ազատանում այսօր մարդիկ նոր տեղեկություն են հաղորդել, որ ընդհանուր առմամբ այրվածք է ստացել չորս զինծառայող, ինչի մասին ՊՆ-ն մինչ այս պահը որևէ հաղորդում չի տվել։Ահա թե ինչ են փոխանցել Ազատանի բնակիչները․

«Բլինդաժը 1700 մետրի վրա է՝ ծովի մակերևույթից բարձր, Սիսիանի կողմերը միշտ ցուրտ, քամի է, ամբողջ տարին վառարանը միացնում են։

Այս սեզոնին, ինչքան հասկանում ենք, փայտ չկա, քարածուխով են տաքացնում։ Վառարանը վառած է եղել, մեջը ածուխ, ածուխը տրաքել է, քնապարկերը սկսել են այրվել, քնապարկերն էլ սինթետիկ են, բոցը հենց կպավ՝ շատ դժվար կլինի հանգցնելը, շատ արագ են այրվում։ Իրենք ուզել են մարել կրակը ու այդ ընթացքում բոցը տվել է Պալյանի դեմքին, հալված սինթետիկ հատվածը լցվել է վրան, ցելոֆանատիպ բան է, միանգամից բռնկվում է։ 4 երեխա են եղել, 4-ն էլ այրվածքներ ստացել են, սակայն ամենածանրը Պալյանի վիճակն է եղել»։