Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ հատուկ ուղղված Արցախի նախագահին, ոստիկանությանը, մարդու իրավունքի պաշտպանին

Ստեփանակերտի Պյատաչոկի կրպակի տերը՝ Նորայր Հայրիյանը արցախյան առաջին պատերազմում երկու անգամ վիրավորված, երկրորդ կարգի հաշմանդամ է, նրա երկու որդիները այժմ ծառայում են Արցախի բանակում: Այս սառնարանները երկու կոպեկ եկամուտ էին բերում ամռան շրջանում այս ընտանիքին: Հետևում գտնվում է Չառլի սրճարանը, որի տերը դատավոր Ռաֆայել Ջհանգիրյանն է, ով դեռ անհայտ է որտեղ էր փախել պատերազմի ժամանակ : Առանց դատի, իր սեփական շահերին ծառայող դատարանը որոշել է, և հարկադիր մարմինը այսօր հեռացրել է սառնարանները, որ ինչպես դատավոր Ռ. Ջհանգիրյանն է ասել.« Իմ սրճարանից պետք է ամբողջ Պյատաչոկը երևա», հիշեցնեմ նույնիսկ դատ չի եղել: Սա բացահայտ պաշտոնի չարաշահում է: Իրենք իրենց բիզնեսի եկամուտները մեծացնելու համար զրկում են մարդկանց օրվա եկամուտից: Երկրի ղեկավարը վայրկյան առաջ տեղեկանալու է այս հանցավոր խմբակի գործունեության մասին:

Հանցախմբի մասնակից է փաստաբան Ռոման Երիցյանը(պետք է ևս պարզել, որտեղ էր փախել պատրազմի ժամանակ) Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի բարեկամն է(քավոր-սանիկ):
Ռոմանը հայտարարել է, որ մինչև վերջ գնալու է, որ Չառլի սրճարանից Պյատաչոկի տեսարանը ինչ-որ չափով փակող ցանկացած բան վերացնի :

Եվ այսօր Արցախում այս պատերազմից փախածները իրենց ամենակարող են զգում, և օրենքի անվան տակ քողարկված սև գործեր են անում՝ մեծ եկամուտների տիրանալով:
Ահա, այսպես բարեկամներ:

Ինձ համար բացահայտում էր, որ արցախցիների մեջ ևս կան նման երևույթներ:
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Ստեփանակերտի Քաղաքապետարան / Municipality of Stepanakert
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
Նարինե Ղուկասյան Հայրիյան