Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը:
Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է: