Search
Close this search box.

Թուրքիայի մյուս, ամենակարեւոր նախապայմանը

ՔՊ-ական պատգամավորներն այսօր ասուլիս են հրավիրել եւ խոսել ԵԽԽՎ-ի, խաղաղության օրակարգի եւ դրա շուրջ բանակցությունների, հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Նրանք կրկին հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների, իսկ թուրքերի պահանջները՝ միջանցքի եւ խաղաղության պայմանագրի մասին, նախապայմաններ չեն համարում։ Նրանք հայտարարել են, որ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը պաշտպանում է միայն իր շահերը։

Եթե ելնենք այն կանխավարկածից, որ ՔՊ-ական պատգամավորները հասկանում են, թե ինչ են ասում, նշանակում է նրանք համաձայնել են թուրքական նախապայմաններին, քանի որ դրանք նախապայման չեն համարում։ Թերեւս ավելորդ է այս պարագային խոսել այն հնարավորությունների մասին, որոնք ուներ հայկական կողմը սահմանների խնդիրը լայնորեն շահարկելու եւ մի շարք հարցերում, մասնավորապես Արցախի հարցում, գերադասելի իրավիճակներ ձեւավորելու համար։ Այդ հնարավորությունները կապված էին 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի իրավական առավելագույն իրավական ժամկետի սպառման, Նախիջեւանի կարգավիճակի, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Մոսկվայի ու Բաքվի կողմից փաստացի չեղարկման հետ։

Այս հնարավորությունները դեռ կան, սակայն՝ ոչ ՔՊ-ական իշխանության համար, որի համար նման խնդիրները անհասանելի ինչ որ բան են։ Սա էլ հենց Մոսկվայի ու Անկարայի մյուս «նախապայմանն է»՝ հարյուրամյա ոճրագործության «օրինականացման» համար Հայաստանում հենց նման իշխանություն էր պետք։

lragir.am