Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկջոկատայիններն այս պահին «Սեքյուրիթի Դրիմ»-ում են եւ ինչ-որ գործողություններ են իրականացնում

Այս պահին ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում են եւ ինչ-որ գործողություններ է կիրականացնում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դիմակավորված աշխատակիցները թույլ չեն տալիս, որ լրագրողները մոտենան ընկերության գրասենյակին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության հուլիսի 14-ի նիստում որոշվել էր ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

«Սեքյուրիթի դրիմ»-ը հիշեցնենք՝ փողոցներում տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո «Սեքյուրիթի Դրիմը» հաճախ էր հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը կալանավորվել էր: Նա մեղադրվում է զեղծարարությամբ ավելի քան մեկ միլիարդ դրամ հափշտակելու մեջ:

Ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ այս որոշումն իրենց համար անակնկալ չի եղել, որ իրենք տեղյակ էին շրջանառության մեջ դրված այս որոշման նախագծից:

Այդուհանդերձ, ընկերությանը նախօրեին տեղեկացրել էին, որ այս տարվա մրցույթում նույնպես իրենք են շահել տենդերը: Պայմանագիրն ի սկզբանե նախատեսված է եղել 10 տարի ժամկետով, տենդերը շահելուց հետո ընկերությունը դեռ պայմանագիր չի կնքել:

«Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է». Փաշինյանը՝ կառավարության որոշման մասին

«Կառավարության որոշմանը բոլորս պարտավոր ենք ենթարկվել»․ «Սեքյուրիթի դրիմի» հիմնադիր