Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվել, ինչպե՞ս է զինծառայողը այրվածքներ ստացել. մանրամասներ

Քիչ առաջ հայտնեցինք, հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

Դեպքի վերաբերյալ մնանրամասներ ճշտելու համար Auroranews.am-ը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից առաջացած հրդեհը մարելու հետևանքով: Մեր հարցին, թե ինչու է հաղորդագրությունն այսօր տարածվել, եթե դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, խոսնակն ասաց, որ առողջական վիճակը վերջին օրերին է վատթարացել: