Search
Close this search box.

«Վերմիշյանը նստած էր Գրիգորյանի աթոռին, երբ ինքնազգացողությունը վատացավ, նիստն ընդմիջվեց». պաշտպան

Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ եւ դատական նիստը ընդմիջվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք եւ Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:

Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին….»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Նշենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: