Search
Close this search box.

Չնայած առկա տարաձայնություններին Միքայել Սրբազանը օրհնում է Գագիկ Ծառուկյանի բոլոր բարեգործական նախաձեռնությունները

«Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնից» տեղեկացանք երեխաների վերջերս տեղի ունեցած ծովափնյա հանգստի մասին,որը տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ: Այսօր «ambion-news».am զրուցեց Սրբազանի հետ.

-Սրբազան, Շիրակի թեմի մեծահասակների կրթության խաչմերուկ հիմնադրամի պաշտոնական էջից տեղեկացանք, որ կրթօջախի սաները մեկնել են ծովափնյա հանգստի և վերադարձել: Ուզում էինք Ձեզանից տեղեկանալ թե ինչպիսին է եղել այդ հանգիստը, գոհ են արդյոք երեխաները, ինչ նոր հետաքրքիր մտահորիզոններ են իրենց համար բացվել:
-Գոհ են երեխաները,հրա~շք էր,ես հենց հիմա երեխաների հետ եմ զրուցում ենք: Շատ գոհ են իրենք:

-Եթե հնարավոր է մենք ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը Գագիկ Ծառուկյանի նման բարեգործական նախաձեռնությունների վերաբերյալ:
-Ես այդ մասին ասել եմ: Հակառակ մեր հայացքների տարբերությանը, եթե հարցը վերաբերում է երեխաներին, հայացքների տարբերության խնդիր լինել չի կարող: Երեխաներին պետք է օգնել: Երեխաները ավելի կարևոր են, քան ցանկացած հակառակություն, որը կարող է լինել մեծահասակների միջև:

-Սրբազան եկեղեցին հետագայում պատրաստ է ևս համագործակցել բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Այո եկեղեցին հետագայում էլ պատրաստ է համագործակցել պարոն Ծառուկյանի հետ իր համաձայնության դեպքում:

Մեր զրույցի վերջում Սրբազան Միքայելը օրհնեց պարոն Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությունները: