Search
Close this search box.

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ երկաթուղու տոմսը թանկանում է

Երկուշաբթվանից՝ հուլիսի 25-ից, Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի արժեքը կբարձրանա։ Գինը բարձրանում է բոլոր դասերի ուղևորների համար: Ամենաբարձր աճը կվերաբերի ամենաէժան տոմսերին:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

երկրորդ կարգի տոմսերը 25 լարիի փոխարեն կարժենան 34 լարի (գինը բարձրանում է 36 տոկոսով);

առաջին կարգի տոմսերը՝ 60 լարիի փոխարեն կարժենան 74 լարի (23 տոկոս);

Բիզնես կարգի տոմսերը՝ 100 լարիի փոխարեն կարժենան 124 լարի (24 տոկոս):

«Այլընտրանքային տրանսպորտով երթևեկության սակագները սիստեմատիկորեն բարձրանում են: Չնայած ընկերության ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով ճանապարհածախսի թանկացմանը, երկաթուղային տրանսպորտով երթևեկության սակագինը դեռ մնում է ավելի էժան՝ համեմատած այլընտրանքային տրանսպորտի հետ», — ասել են երկաթուղու կազմակերպությունից։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ուսանողների, պատերազմի վետերանների և երկաթուղու աշխատողների համար նախատեսված բոլոր զեղչերը կշարունակեն գործել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ