Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դեն Բիլզերյանն ամուսնացել է և հրապարակել հարսնացուի լուսանկարը

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն ամուսնացել է։ Տեղեկությունը նա հայտնել է իր ինստագրամյան էջում և լուսանկար հրապարակել։
Կադրում Դենը և հարսնացուն իրար թևանցուկ քայլում են։ Հարսնացուի ձեռքին ծաղիկներ կան, իսկ Դենը շքեղ կոստյումով է։
«Ես վերջապես դա արեցի»,–լուսանկարին կից գրել է Դենը։

Նրա հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։ Շատերը համարում են, որ Դենը կատակում է։
««Ի՞նչ, չեմ հավատում»,«Ֆեյք լուր է », «Մի՞թե դա նրան պետք էր»,«Շնորհավոր»»,–գրել են նրանք։
Բիլզերյանը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել հետևորդների «անհանգստությունը»։