Search
Close this search box.

Լավրովը կարևոր հայտարարություն է արել

Ռուսաստանը, անշուշտ, կօգնի ուկրաինացիներին ազատվել հակաժողովրդական և հակապատմական ռեժիմից, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական լիգայի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Մենք ցավում ենք ուկրաինացի ժողովրդի համար, նրանք շատ ավելի լավին են արժանի, ցավում ենք Ուկրաինայի պատմության համար, որը քանդվում է մեր աչքի առաջ, և ցավում ենք նրանց համար, ովքեր ենթարկվել են Կիևի ռեժիմի պետական ​​քարոզչությանը և նրանց՝ ովքեր աջակցում են դրան»,-ասել է Լավրովը։

Դիվանագետի խոսքով՝ ներկայիս իշխանությունները ցանկանում են Ուկրաինային դարձնել Ռուսաստանի հավերժ թշնամի, սակայն նրանց փորձերը հաջողություն չեն ունենա։

«Ռուս և ուկրաինացի ժողովուրդները կշարունակեն միասին ապրել»,- եզրափակել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Մոսկվան չի կասկածում հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ երկխոսության վերսկսման հնարավորության հարցում, սակայն ամեն ինչ կախված է Կիևի իշխանությունների դիրքորոշումից, ըստ որի՝ «բանակցություններ չեն լինի, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։