Search
Close this search box.

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորներից երկուսը երեխաներ են

Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա երեք տուժած, տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Նշվում է, որ այսօր` ժամը 16։10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին՝ կոտրելով երթևեկութունը կարգավորող ցուցանակները։
Վթարի հետևանքով մեկ կին ու երկու երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի ազգականներն են։