Search
Close this search box.

Իսկ նիկոլապաշտները գիտեն թե այս «թալանչին» դեռ նստած է. Վարդան Ղուկասյան

Բլոգեր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հեղափոխությունից հետո Հայլուրը մեծ շուքով հաղորդեց, որ ձերբակալվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար, Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի տեղակալ Աշոտ Մարկոսյանը, ով միայն մեկ դրվագով 245 միլիոն դրամանոց գույքը վաճառել էր 22 միլիոն դրամով։

Հարգելի զոմբիներին տեղեկացնենք, որ Աշոտ Մարկոսյանը ոչ միայն չդատապարտվեց կամ պետությանը չփոխհատուցեց որևէ լումա, այլև օրերս ԳԱԱ Քոթանյանի անվան ինստիտուտում անցավ աշխատանքի` հետն էլ տանելով մտերիմ ասիստենտուհուն։ Այս ինստիտուտի տնօրենը քրոջ որդին է, բաժնի վարիչը քույրը, իսկ սեփական որդին էլ վերջերս նշանակվել է նախագահ Վահագն Խարատուրյանի օգնական։
Այս հեղափոխությունը ծաղր է, ամեն ինչ նույնն է մնացել, շատ դեպքերում ավելի է վատթարացել ԽԾԲ և այլ երևույթները։