Search
Close this search box.

Օկուպացված Քարվաճառի տարածքում ադրբեջանցի զինծառայող է կորել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի (Քելբաջար) տարածքում ադրբեջանցի զինծառայող է կորել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով պաշտպանական գերատեսչությանը։

Ըստ հաղորդագրության` այսօր կեսօրին անհետ կորել է ժամկետային զինծառայող Իբաև Կամիզը։

Զինծառայողին գտնելու համար համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել։
Փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում։