Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Նոր ու լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս Արցախի ու հայ ռազմագերիների մասով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշելով, որ իր ուղիղ հեռարձակումներն արդեն ավանդական են դարձել, խոսեց միջազգային քաղաքականությունում Հայաստանին վերաբերող բացասական զարգացումների մասին: «Այսօր ուզում եմ պատմել մի փաստաթղթի մասին, որ մի քանի օր առաջ հայտնվել է իմ ձեռքում:

Այն ուսումնասիրել եմ եւ ուզում եմ մի շարք արձանագրումների մասին ձեզ հետ կիսվել, թե ինչ նոր լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս»,- ասաց նա՝ մատնացույց անելով ֆեյսբուքյան այս ուղիղ եթերի վերնագիրը, որն է. «Նիկոլ Փաշինյանի դավաճանական, պարտվողական քաղաքականության պատճառով պաշտոնական Բրյուսելի համար այլեւս չկա Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր»: «Դա 18-20 էջանոց մի պաշտոնական փաստաթուղթ է, որը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հրապարակվել է այս տարի հուլիսի 15-ին եւ այդ փաստաթուղթը կաչվում է «Ադրբեջանի հետ գործընկերության իմպլեմենտացիայի զեկույց»:

Այսինքն, Ադրբեջանի հետ ԵՄ-ն ունի գործընկերության ծրագիր, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված խնդիրները, հաջողությունները, նշանակետերը եւ այլն: Կրկնում եմ, սա պաշտոնական փաստաթուղթ է՝ ստորագրված Եվրոպայի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից, որտեղ նաեւ արծարծվում են մեզ վերաբերելի հարցեր:

Բնական է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում ԵՄ-ն գնահատական է տվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, զարգացումներին: Եվ ամբողջ տեքստում գեթ մեկ անգամ չկա Լեռնային Ղարաբաղ եզրույթ: Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ ձեւակերպումից եւ ընդամենը մեկ անգամ օգտագործված է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող Ղարաբաղ բառը: