Search
Close this search box.

Զելենսկին կորուստների նոր թիվ է հրապարակել

Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները ռազմաճակատում այս ամիս զգալիորեն նվազել են մայիս և հունիս ամիսների համեմատ։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով, այժմ Ուկրաինան ամեն օր կորցնում է 30 զոհված և շուրջ 250 վիրավոր, մայիս և հունիս ամիսներին կորուստները կազմում էին օրական 100-ից 200 զինվոր։

Զելենսկին նշել է, որ դա կապված է Ուկրաինային արևմտյան ավելի հզոր զենքի մատակարարման հետ, քանի որ եթե նախկինում զավթիչները օրական 12000 արկ էին արձակում ուկրաինական 1-2 հազար արկի դեմ, ապա այժմ Ուկրաինան կարող է օրական մոտ 6000 արկ արձակել։