Search
Close this search box.

Խիստ ծածուկ ու խորհրդավոր իրավիճակ է ձեւավորվում Հայաստանում․ ինչու Երեւան ժամանեցին աշխարհի երեք գերտերությունների հետախուզության ղեկավարները

Խիստ ծածուկ ու խորհրդավոր մի իրավիճակ է ձեւավորվում Հայաստանում եւ նրա շուրջը, հաշվի առնելով, որ վերջերս մեկը մյուսի անմիջական հաջորդականությամբ Երեւան ժամանեցին աշխարհի երեք գերտերությունների անտվանգության գերատեսչությունների ղեկավարները։

Առաջինը Ալի Շամխանին էր, Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարը։ Հաջորդը՝ ԿՀՎ-ի (CIA) տնօրեն Ուիլյամ Բըրնսն էր, որին էլ անմիջապես հետեւեց Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունների (FIS) տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցելությունը։ Քննարկման ենթակա կարեւոր իրադարձությունների շարքում էին հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հեռախոսազրույցը եւ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հրավերով Թբիլիսիում կազմակերպված հանպատրաստից եւ առանց միջնորդների հանդիպումը արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ուշի-ուշով հետեւում էր այդ զարգացումներին եւ արձագանքում յուրաքանչուր դեպքից անմիջապես հետո։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր գոհունակությունը հայտնեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի կապակցությամբ, իսկ նրա տեղակալ Քերըն Դոնֆրիդին Միրզոյանն ու Բայրամովը զեկուցեցին թբիլիսյան հանդիպումից անմիջապես հետո։

Դրանց հետեւեցին Բլինկենի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ։ Ավելացնենք, որ Դոնֆրիդը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան էր այցելել մեկ ամիս առաջ։ Վերոնշյալ շփումներին Մ. Նահանգների մասնակցությունը եւ, հետեւաբար Ռուսաստանի բացակայությունը, տեղիք է տալիս որոշ ենթադրություններ կատարել հատկապես այն դեպքում, երբ հանդիպումներում չէր շոշափվել 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որ պատերազմից հետո Ռուսաստանն էր բանաձեւել։

Ռուսաստանն ու Ադրբեջանը խիստ մտահոգված են Բըրնսի Հայաստան այցելությամբ։ Նարիշկինի անակնկալ այցելությունը Երեւան այդ է վկայում։ Այդ այցը, ի դեպ, վատ նախանշան է ենթադրում, քանի որ Նարիշկինը ծանոթ է իր ադրբեջանական հակվածությամբ։ Ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հետ նրա մտերմությունը նպաստեց Մոսկվայի երկերեսանիությանը` 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում