Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում ուկրաինական 12 ԱԹՍ են խոցել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Բացի այդ, ՊՆ–ն նշել է, որ Խարկովի մարզում «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 2 արկ են որսացել։
ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում նշվում է, որ ՌԴ զինվորականները բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել են «Черная сотня» ազգային կազմավորման մինչև 300 ազգայնական և ԴԺՀ–ի Կրամատորսկի դպրոցներից մեկում տեղակայված ավելի քան 40 միավոր հատուկ տեխնիկա։

«Օպերատիվ–մարտավարական, բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Մեկ օրում խոցվել է հրամանատարական 6 կետ, այդ թվում Խարկովի մարզի Ռոգան շրջանում գտնվող 92-րդ մեքենայացված բրիգադի կառավարման կետ, ԴԺՀ–ի Սերեբրյանկա շրջանում ՈւԶՈւ–ի 72-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատարական դիտորդական կետ, ինչպես նաև հրթիռահրետանային զենքի ու զինամթերքի 5 պահեստ ԴԺՀ–ի Զայցևո, Զապորոժիեի Վիշնյովոյե և Ուսպենովկա բնակավայրերի շրջանում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, օպերատիվ–մարտավարական ավիացիան ԴԺՀ–ում ոչնչացրել է «Бук-М1» ԶՀՀ արձակման կայանք։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկ օրվա ընթացքում խոցվել է նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 4 դասակ, Д-20 հաուբիցների 24 հրետանային դասակ և Д-30–ի 13 հրետանային դասակ։

Բարձր ճշգրտության զենքով ՌԴ ԶՈւ–ն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման կայանքներ է ոչնչացրել։
«Հուլիսի 5-20-ը ընկած ժամանակահատվածում ցամաքային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են Ուկրաինային փոխանցած ամերիկյան արտադրության HIMARS ՀԿՌՀ–ի արձակման 4 կայանք և 1 տրանսպորտալիցքավորման մեքենա», – ասել են գերատեսչությունում։

ՊՆ–ի տվյալներով` HIMARS–ի արձակման 2 կայանքները ոչնչացվել են ԴԺՀ-ի Մալոտարանովկայի շրջանում, ևս մեկը HIMARS և տրանսպորտալիցքավորման մեքենա` Կրասնոարմեյսկայա շրջանում և չորրորդ արձակման կայանքը` Կոնստանտինովկայի արևելյան ծայրամասում։